Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարան է տեղափոխել Հրանտ Դինք հիմնադրամի կազմակերպած գիտաժողովն արգելելու հարցը՝ հայտնում է Ermenihaber.am-ը:
Սևանա լճից այս տարի օրենքով սահմանված 170 մլն. խմ-ից ավելի ծավալով ջրառ չի իրականացվելու: Ինչպես փոխանցում է EcoLur-ը՝ լճից ջրառը սկսվել է հոկտեմբերի 15-ից: Հոկտեմբերի 17-ի դրությամբ՝ Սևանից 141.833 մլն. խմ ջուր է բաց թողնվել:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Ազգային անվտանգության ծառայության հետ երեկ քննարկել է Հրայր Թովմասյանի հորը, դուստրերին ԱԱԾ հրավիրելու եւ նրանց իրավունքների հետ կապված հարցեր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, հայտնում են ՄԻՊ-ի լրատվության ծառայությունից։
Սահմանադրական դատարանի դատավորները հետևում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին և կարձագանքեն ըստ անհրաժեշտության։
ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից՝ հայտարարել է ԱԱԾ-ն՝ հավելելով, որ ըստ անհրաժեշտության, կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ընտանիքով տեղափոխվել է Հայաստան: «Մենք արդեն տեղափոխվել ենք,Հայաստանում ենք ապրում»,- լրագրողի հարցին ի պատասխան ասել է Նիկոլա Ազնավուրի կինը՝ Քրիստինա Սարկիսյանը:
Անկարան կցանկանար համաձայնության գալ Մոսկվայի հետ սիրիական Մանբիջ քաղաքից քրդական կազմավորումները դուրս բերելու վերաբերյալ՝ հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...